Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի կենտրոնում՝ Վլադիմիրսկայա փողոցում գտնվող Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) կենտրոնական շենքին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ ԱԹՍ-ն ուղղված է եղել ՈւԱԾ ղեկավար Ալեքսանդր Պոկլադի աշխատասենյակի ուղղությամբ։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։
Զելենսկին Պոկլադին հանձնարարել է հարվածին հնարավորության դեպքում «զգալի և հայելային» պատասխան նախապատրաստել։