«Միայն հիմարները կամ դավաճանները կարող են ուրախանալ». Ինչպես են արձագանքել Գերմանիայում ընտրություններին Տուսկը և Մերցը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հաջողությունը Սաքսոնիա-Անհալթում «հիմնիվեր ցնցել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությանը», հաղորդում է Bild-ը։


Կանցլերը ընտրությունների արդյունքը անվանել է «կուսակցական համակարգի տեկտոնական տեղաշարժ» և ընդունել է, որ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը չի կարողացել «հուզական կապ հաստատել ժողովրդի հետ»։


«Չի կարելի վերադառնալ նախկին դիրքին»,- հավելել է Մերցը։


Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կտրուկ է արձագանքել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հաղթանակին Սաքսոնիա-Անհալթում։ «Լեհաստանում միայն հիմարները կամ դավաճանները կարող են ուրախանալ «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հաղթանակով»,- գրել է նա X-ում։