«Տեղեկատվական գրոհների թիրախում Պուտինն է». Մեդվեդևը՝ զորահավաքի մասին

Ռուսաստանի իշխանությունների կողմից այս աշնանը երկրորդ զորահավաք անցկացնելու ծրագրերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։


«Այս լուրը կեղծ սադրանք է Կիևի տականք իշխանությունների կողմից, որոնք մարդկային ռեսուրսների մեծագույն պակաս ունեն։ Ռուսաստանի զինված ուժերի կարիքները լիովին բավարարվում են պայմանագրային զինծառայողների և կամավորների կողմից։ Նրանք Ռուսաստանի իսկական հայրենասերներն են», - ասել է Մեդվեդևը «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում։


Նրա խոսքով՝ նման «տեղեկատվական գրոհների» հիմնական թիրախը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է ու իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը։ Ընդ որում, դրանք իրականացվում են Պետդումայի ընտրություններից առաջ՝ «երկիրը ներսից թուլացնելու», «հասարակությանը պառակտելու» և «մեզ խանգարելու համար՝ հասնելու հատուկ գործողության նպատակներին», ընդգծել է Մեդվեդևը։