Շվեդիայի արտգործնախարարը և ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդը կոչ է արել Հայաստանում իրավիճակը կարգավորել ոչ բռնի, խաղաղ ճանապարհով: Այս մասին նա գրել է հինգշաբթի օրը իր
թվիթերի իր միկրոբլոգում:
«Ես անհանգստացած եմ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններով: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին հարգել ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները ժողովրդավարական գործընթացների և օրենքի գերակայության վերաբերյալ: Իրավիճակը պետք է լուծվի առանց բռնության կիրառման», – գրել է Լինդը: