Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի
բանակը այսուհետ ևս հարվածներ կհասցնի Սև ծովում առևտրային նավերին, որոնք
օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար սպառազինություն և ռեսուրսներ
տեղափոխելու նպատակով: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ
Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը
ընդգծել է, որ մեծ թվով առևտրային նավեր օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի
համար զինամթերք և վառելիք տեղափոխելու նպատակով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի եղել Սև
ծովում նավերի վրա հարվածներ սկսելու նախաձեռնողը։
«Պանդորայի
արկղը բացվել է... Այս նավերը ոչնչացվում են և հետագայում ևս կոչնչացվեն»,-
հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը: