Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և սպառնալիքների բացակայության, ինչպես նաև հարավային գործընկերների, այդ թվում՝ Իրանի, Հնդկաստանի, Պակիստանի, Թուրքիայի և արաբական երկրների հետ հաղորդակցվելու հնարավորության պահպանմամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ հավելելով, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ունի սեփական ռազմավարական և պատմական շահերը։
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ ռուս պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը, և Երևանի՝ այդ ուղղությամբ կատարած յուրաքանչյուր քայլ «օբյեկտիվ հետևանքներ կունենա»։ Շոյգուն նաև պնդել է, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։
Խոսելով Մոսկվա-Բաքու համագործակցության մասին՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը հաղթահար