Սոչիում փոթորկից եռահարկ շենք է փլուզվել. տեսանյութ
Սոչիում փոթորկի ժամանակ շենք է փլուզվել: Այս մասին հայտնում է Life-ը՝ հղում անելով Shot-ին։

Միջադեպը տեղի է ունեցել Լոո միկրոշրջանում։ Դեպքի վայրից տեսանյութում երևում է, թե ինչպես են մի քանի վայրկյանում եռահարկ շենքի ճակատին խոշոր ճաքեր առաջացել։ Տարերային աղետի ժամանակ շենքի տակի հողը ողողվել է, ինչի հետևանքով այն փլուզվել է։

Միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել։ Մարդիկ նախապես լքել էին սենյակները։ Տեղում աշխատում են ԱԻՆ-ի աշխատակիցները։