Ռուսաստանը հույս ունի, որ հնարավոր կլինի վերսկսել Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Մենք հույս ունենք, որ ամեն դեպքում կհասնենք եռակողմ բանակցությունների վերսկսմանը»,– ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է «հատուկ ռազմական գործողությունը»՝ իր սահմանած նպատակներին հասնելու համար, սակայն միաժամանակ բաց է Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսման համար։
«Ինչ վերաբերում է եռակողմ բանակցությունների վերսկսմանը հասնելուն՝ մենք բաց ենք։ Այո, մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողությունը, մեր զինվորականներն աշխատում են դրված նպատակներին հասնելու համար։ Բայց մենք հույս ունենք, որ ամեն դեպքում կհասնենք եռակողմ բանակցությունների վերսկսմանը»,– ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։