Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ևս 2 օրով երկարաձգել են զինադադարը․ Սպիտակ տունը հաստատել է
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են Գազայի հատվածում հրադադարը ևս երկու օրով երկարաձգելու մասին։ Կողմերի միջև համաձայնությունը հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը. հայտնում է Sky News-ը։
 
Նշվում է, որ ուրբաթ օրը սկսված քառօրյա զինադադարը պետք է ավարտվեր վաղը։ Այնուամենայնիվ, այն երկարաձգվեց։
 
Սպիտակ տունը, սակայն, մանրամասներ չի հայտնել։
 
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Իսրայելն ու Համասը կարող են երկարաձգել զինադադարը՝ ավելի շատ պատանդներ ազատելու համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ժամը 7:00-ին Իսրայելի և պաղեստինյան «Համաս» արմատական խմբավորման միջև սկսվել է քառօրյա զինադադար, որը կնքվել է Քաթարի միջնորդությամբ։