Նոյեմբերի 26-ից Ուկրաինայի և Ռուսաստանի սևծովյան շրջաններում փոթորիկ է, որն ուղեկցվում է հորդառատ անձրևներով ու ձյան տեղումներով․ գրում է
meduza.io-ն։Քամին տապալել է ծառեր ու էլեկտրահաղորդման գծերը՝ հարյուր հազարավոր մարդկանց թողնելով առանց հոսանքի ողջ տարածաշրջանում:
Կուբանի որոշ շրջաններում գրեթե մեկ ամսվա տեղումները մեկ օրում են տեղացել։ Առնվազն երեք մարդ է զոհվել՝ երկուսը Կրասնոդարի մարզում, մեկը՝ Ղրիմում։
Փոթորկի պատճառ դարձած ցիկլոնը տեղափոխվել է Ռուսաստանի կենտրոնական հատված՝ Մոսկվայի մարզում վերջին 40 տարվա ընթացքում ամենաառատ ձյունն է տեղացել։