Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի հավատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, թե Ռուսաստանը ագրեսիվ մտադրություններ չունի եվրոպական երկրների նկատմամբ։
«Ես չեմ հավատում, երբ նախագահ Պուտինը ասում է,
թե ինքը ագրեսիվ մտադրություններ չունի եվրոպացիների նկատմամբ։ Դա ճիշտ չէ»,- ասել
է Ֆրանսիայի առաջնորդը։
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան կգործադրի
բոլոր ջանքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բովանդակալից բանակցություններ անհապաղ
սկսելու համար։