Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ևս մեկ անձնական հանդիպում անցկացնել, սակայն դեռևս հստակ ժամկետներ չկան: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


 

Նրա խոսքով՝ բարձր մակարդակի հանդիպումների վերաբերյալ «ոչ մի կոնկրետ տեղեկություն» այս պահին չկա։ Պեսկովը, սակայն, նշել է, որ ռուս-ամերիկյան հանդիպմանը Պուտինի պատրաստակամությունը պահպանվում է։


 

«Իրենց հեռախոսազրույցներում նախագահներ Պուտինը և Թրամփը իրականում միշտ ընդգծել են անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամությունը»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։