Կտեսնենք․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ժամկետը կավարտվի 2027 թվականի մայիսին, սակայն չի բացառել ապագայում կրկին նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը։


«Կտեսնենք։ Կյանքը լի է անակնկալներով, երբեմն նույնիսկ ավելի շատ, քան ֆիլմերը»,- ասել է Մակրոնը։


Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն՝ նույն անձը չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը ավելի քան երկու անընդմեջ ժամկետ։ Մակրոնը նախագահ է ընտրվել 2017 թվականին և 2022 թվականին վերընտրվել է երկրորդ ժամկետով։


Սա նշանակում է, որ գործող սահմանադրական կարգավորմամբ նա չի կարող մասնակցել 2027 թվականի նախագահական ընտրություններին՝ երրորդ անընդմեջ ժամկետի համար։


Միևնույն ժամանակ, Սահմանադրությունը չի արգելում նախկին նախագահին որոշակի ընդմիջումից հետո կրկին առաջադրվել։ Հետևաբար, Մակրոնի հայտարարությունը կարող է վերաբերել ավելի ուշ՝ մասնավորապես 2032 թվականի նախագահական ընտրություններին հնարավոր մասնակցությանը։