Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին։


Վուչիչը նախատեսում է հրաժարականը ներկայացնել սեպտեմբերի 27-ի երեկոյան, ինչից հետո հանդես կգա ուղերձով և կներկայացնի որոշման հիմնավորումը։


Նա գլխավորելու է «Միավորված Սերբիա» դաշինքի ընտրական ցուցակը և հավակնելու է վարչապետի պաշտոնին հոկտեմբերի 25-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններում։


Վուչիչը Սերբիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից։ Նրա երկրորդ նախագահական ժամկետը պետք է ավարտվեր 2027 թվականին։