Կրեմլում չեն տեսնում Ուկրաինայի և եվրոպական երկրների պատրաստակամությունը՝ էսկալացիայից անցնելու իրական երկխոսության։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվայում նկատում են եվրոպական երկրների ակտիվության աճ, որոնք փորձում են հասկանալ ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։
Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հրապարակային քննարկումը կարող է վնասել բանակցային գործընթացին։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ Պուտինը դեռևս որոշում չի կայացրել Ուկրաինայի հարցով եռակողմ շփումների նոր փուլի համար Ռուսաստանի բանակցային խմբի կազմի վերաբերյալ։
Անդրադառնալով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հնարավոր շփմանը՝ Պեսկովը նշել է, որ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցը դեռ ներառված չէ Պուտինի ժամանակացույցում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում այդպիսի զրույցը կարող է արագ համաձայնեցվել։