Ռուսաստանում բռնկված ժանտախտի մասին Թրամփը պատրաստվում է խոսել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է  հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռուսաստանում ժանտախտի հնարավոր բռնկման հարցը քննարկելու համար։


Զրույցը կկայանա մոտ ժամանակներս, լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա խոսե՞լ է ժանտախտի մասին Պուտինի հետ։


Հարցին՝ ի՞նչ են ասում ԱՄՆ հատուկ ծառայությունները իրավիճակի մասին, Թրամփը խոստացել է հաղորդել «վաղը», գրում է AFP-ն։


Ռուսական պետական ​​լրատվական գործակալությունները, այդ թվում՝ ՏԱՍՍ-ը և «ՌԻԱ Նովոստի»-ն, հրապարակել են Թրամփի և Պուտինի միջև սպասվող զրույցի մասին հաղորդագրություններ, սակայն չեն նշել, թե ինչ է պատրաստվում քննարկել ԱՄՆ նախագահը Ռուսաստանի նախագահի հետ։