Մի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվի

Ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունը ներառելը 2027-ից որոշ ապրանքների համար ևս պարտադիր կլինի:


Կառավարությունն ընդունել է որոշում՝ ընդլայնելու այն ապրանքների ցանկը, որոնց մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում պետք է ներառել նաև հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը։


Ըստ այդմ՝ սահմանվել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը պարտադիր ներառվում է նաև համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող գարեջրի, վիտամինների, պատվաստանյութերի, դեղերի, կոնտրաստային նյութերի և հակաբեղմնավորիչների մատակարարման դեպքերում։