Արաքսյա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում

Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արաքսյա Սվաջյանին հաստատել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։

Ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի` Արաքսյա Սվաջյանի ունեցած փորձն ու իրականացրած աշխատանքը կարևոր նախադրյալներ են համալսարանի ղեկավարման համար։


Բուհի ղեկավարի հաստիքը թափուր դարձավ 2025-ի հոկտեմբերին, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվեցին նախկին ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտորներից մեկը։


Նախկին ռեկտորը օգոստոսին վիճարկել էր բուհի հոգաբարձուների խորհրդի՝ իր լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը։


Մինչև Արաքսյա Սվաջյանի նշանակումը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը։


Նա նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում։