ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի զղջում զորքերն Աֆղանստանից դուրս բերելու որոշման համար։ Նրա խոսքով՝ տեղի անվտանգության ուժերն այժմ ինքնուրույն պետք է պայքարեն իրենց երկրի համար, իսկ ԱՄՆ-ը կշարունակի կատարել ստանձնած պարտավորությունները՝ ապահովելով անմիջական ավիաաջակցություն։ Այս մասին փոխանցում է TASS-ը։
Բայդենը նշել է, որ աֆղանական բանակի զինվորները թվաքանալով գերազանցում են թալիբներին և պետք է կռվելու ցանկություն ունեն, իսկ ԱՄՆ-ը կօժանդակի ֆինանսապես, կտրամադրի անհրաժեշտ սարքավորումները, ինչպես նաև կապահովի սննդով։
«Մենք 20 տարում ծախսել ենք ավելի քան 1 տրիլիոն դոլար։ Մենք սովորեցրել ենք 300 հազար աֆղան զինծառայողի և տրամադրել ժամանակակից զենք։ Աֆղան առաջնորդները պետք է միավորվեն»,-ասել է Սպիտակ ռան առաջնորդը՝ հավելելով, որ հազարավոր ամերիկացի զինծառայողներ են վիրավորվել ու սպանվել Աֆղանստանում օպերացիաների ժամանակ։
Իր հերթին Պետդեպը հայտնում է Աֆղանստանում բռնության անթույլատրելի բարձր մակարդակի մասին։