Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինի հետ:
Այս մասին հայտնում է
ՏԱՍՍ-ը:
«Քննարկվել են ռազմավարական կայունության հարցերով երկկողմ խորհրդակցությունների արդյունքները, ինչպես նաև հարցեր, որոնք առնչվում են համաշխարհային ու տարածաշրջանային անվտանգությանը»,- հայտնել են Ռուսաստանի ՊՆ-ից:
Պենտագոնից էլ տեղեկացրել են, որ Շոյգուն և Օսթինը քննարկել են հնարավոր ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը: