«Բացարձակ սուտ է, թե Ֆրանսիան հեղեղված է միգրանտներով և իսլամիստներով». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծիք է հայտնել, համաձայն որի՝ ամբողջ երկրում հանգստյան օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաներում անմիջական արտաքին միջամտություն չի եղել։


«Իմ կարծիքով՝ տեղի ունեցած իրադարձություններում չկա տեսանելի արտաքին միջամտություն»,- ասել է Մակրոնը։


Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ տեղ է գտել «տեղեկատվության օտարերկրյա մանիպուլյացիա»։ Ֆրանսիայի առաջնորդը հավելել է, որ սա հանգեցրել է «շատերի, այդ թվում՝ պետական առաջնորդների անընդունելի և հիմար մեկնաբանություններին»։ Նա նշել է, որ համացանցում տարածվել են բազմաթիվ պատկերներ՝ ստեղծված AI-ի կողմից։


Մակրոնը նաև հայտարարել է, որ «որոշ մարդկանց խոսքերը, թե Ֆրանսիան հեղեղված է միգրանտներով և իսլամիստներով, բացարձակ սուտ են»։ Լրագրողի հարցին՝ խոսքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունների մասի՞ն է, Մակրոնը պատասխանել է. «Դրանց թվում»։