Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է քննարկել խաղաղության համաձայնագիրը, որը նախատեսում է հակամարտությունը սառեցնել ներկայիս առաջնագծով։ Նա այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
Լրագրողը
Զելենսկուն հարցրել է՝ արդյոք նա պատրա՞ստ է ընդունել այնպիսի համաձայնագիր, որի դեպքում
Ուկրաինան կպահպանի իր տարածքի 75%-ի կամ ավելիի նկատմամբ վերահսկողությունը, իսկ
մնացած մասը կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ։
«Այո»,
- պատասխանել է Ուկրաինայի առաջնորդը։
Զելենսկին
նաև խոսել է այն ուկրաինացիների վերադարձի անհրաժեշտության մասին, ովքեր կորցրել
են իրենց տները և ներկայումս գտնվում են արտասահմանում։
«Մեզ
անհրաժեշտ է, որ 9.5 միլիոն մարդ, որոնք կորցրել են իրենց տները և ներկայումս
գտնվում են արտասահմանում, վերադառնան Ուկրաինա, ուղղակի որպեսզի ապրեն և կառուցեն իրենց երկիրը»,- ասել է նա։