ԱՄՆ-ի կողմից Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու ծրագիրը, ի թիվս այլ բաների, ներառում է ներդրումային ծրագիր և ԵՄ-ին անդամակցություն՝ ՆԱՏՕ մտնելու երկրի ծրագրերից հրաժարվելու դիմաց, գրում է The Economist-ը: Ռուսաստանի համար այն նախատեսում է պատժամիջոցների մեղմացում, ինչպես նաև Արևմուտքի հետ տնտեսական ու քաղաքական կապերի մասնակի վերականգնում:
Պարբերականը
գրում է, որ այն նախատեսում է նաև ապառազմականացված գոտու ստեղծում Ուկրաինայի
Դոնեցկի մարզի այն հատվածում, որը չի գրավվել ռուսական ուժերի կողմից:
Բացի
դրանից՝ կարող է խոսվել ԵՄ-ին ռուսական գազի մատակարարումների պոտենցիալ վերսկսման
մասին: The New York Times-ի աղբյուրները ավելի վաղ հայտնել են, որ ԵՄ-ն արդեն
մերժել է այս առաջարկը:
Ինչպես
ընդգծում է The Economist-ը, սրանք խաղաղության ծրագրի «ուրվագծերն» են, որոնց
մասին տեղյակ են ուկրաինացի պաշտոնյաները. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը
կարգավորելու ԱՄՆ նոր առաջարկի մանրամասները, ինչպես նախկինում, անհայտ են: