Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական Օրյոլ քաղաքի վրա հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։ Այս մասին հայտնել է Օրյոլի մարզի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը։
Նրա խոսքով՝ ուկրաինական ուժերը քաղաքին հարվածել են «Storm Shadow» տեսակի երեք հրթիռով։ Արդյունքում քաղաքի Սովետսկի շրջանում շենքեր են ավերվել։
Նահանգապետը հայտնել է, որ պատահարի վայրում շարունակում են աշխատել արտակարգ ծառայությունները։ Օրյոլի քաղաքապետարանի ներկայացուցիչներն իրականացնում են վնասված բնակարանների զննություն՝ պատճառված վնասը գնահատելու և հետագայում փոխհատուցումներ վճարելու համար։
Ա․ Կլիչկովը նշել է, որ զոհվածների ընտանիքներին և տուժածներին ցուցաբերվելու է անհրաժեշտ օգնություն։