Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի գյուղատնտեսությանը և անտառային արդյունաբերությանն առնչվող կանադական մի շարք ապրանքների 50-տոկոսանոց մաքսատուրքերը, գրում է Financial Times-ը։ Մեղմացումը կվերաբերբերի, մասնավորապես, տարբեր տեխնիկային, փաթեթավորման նյութերին և պլաստիկ արկղերին, որոնցից կախված է ամերիկյան նահանգների ագրարային հատվածը։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տունն հրապարակված տեղեկանքում հայտարարել է կանադական այլ ապրանքների՝ օրինակ փականների, գորգերի և թափոնների նկատմամբ նոր մաքսատուրքերի մասին։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 30-ին։