ԱՄՆ Օրեգոն նահանգում երկու ուղղաթիռներ բախվել են իրար․ կան զոհեր

ԱՄՆ Օրեգոն նահանգի Մակմինվիլ քաղաքից հարավ-արևելք երկու ուղղաթիռների բախման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Յամհիլ շրջանի շերիֆի գրասենյակի մամուլի ծառայությունը։


Գերատեսչության հաղորդմամբ՝ Robinson ուղղաթիռում եղել է երկու մարդ, իսկ Airbus ուղղաթիռում՝ մեկը։ Բոլոր երեքն էլ մահացել են։


Ականատեսները երկու ուղղաթիռների անկման մասին հայտնել են հոկտեմբերի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:10-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 01:10-ին)։


Դեպքի վայրում հայտնաբերվել են Robinson R22 և Airbus AS350B3 ուղղաթիռների բեկորները։