Ուկրաինան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի քայլերին՝ ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը. այս մասին հայտնում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։
«Մենք հավատարիմ ենք կողմերի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «Ուկրաինան աջակցում է հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական կարգավորմանը խաղաղ և դիվանագիտական ճանապարհով», - ասվում է հայտարարության մեջ։