Հայաստանն ուզում է արհեստականորեն ձգձգել խաղաղության պայմանագրի գործընթացը․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Եվրոնյուզին» տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին հարցին։

«Ես հույս ունեի, որ Հայաստանը չի ձգձգի [խաղաղության պայմանագրի] մեր մեկնաբանությունների վերաբերյալ գնահատականների գործընթացը։ Դրանցից վերջինը մենք ուղարկել ենք սեպտեմբերի 11-ին, իսկ պատասխանը ստացել ենք միայն երկու օր առաջ (Ալիեւը հարցազրույցում նշում է՝ «հիմա նոյեմբերի վերջն է», բայց հարցազրույցը հրապարակվել է այսօր,- խմբ․)։

Այսինքն՝ համարյա երկուսուկես ամիս նրանք գնահատում էին պայմանագրի մի քանի էջանի նախագիծը։ Ի՞նչ է դա նշանակում։ Նշանակում է, որ նրանք ուզում են արհեստականորեն ձգձգել գործընթացը։ Իհարկե, խաղաղության հասնելու եւ խաղաղության պայամանագիր կնքելու լավատեսությունը տարեվերջին նվազել է։ Բայց, կարծում եմ, ժամկետներն այստեղ այնքան էլ կարեւոր չեն։ Կարեւր է երկու երկրների օրակարգը»,- ասել է Ալիևը։