Բրյուսելի կողմից Կիևին ռազմական օգնության ֆինանսավորումը մնում է արգելափակված, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ արտաքին գործերի նախարարության խորհրդի նիստից հետո. գրում է ՌԻԱ Նովոստին։
«Հիմա ժամանակը չէ թուլացնել Ուկրաինային աջակցությունը, ընդհակառակը, ժամանակն է այն ամրապնդել, հետևաբար կարևոր է որոշում կայացնել Ուկրաինային Խաղաղության եվրոպական հիմնադրամից ռազմական օգնության 8-րդ տրանշի վերաբերյալ, որը մնում է արգելափակված, ինչպես նաև որոշում կայացնել հաջորդ տարվա համար նախատեսված հինգ միլիարդ եվրոյի չափով աջակցության վերաբերյալ»,- ասել է Բորելը։
Բորելը հույս է հայտնել, որ այդ հարցերը կլուծվեն դեկտեմբերի 14-15-ին կայանալիք գագաթնաժողովում։