Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 819-ով՝ հասնելով 169.683-ի։ Այս մասին վկայում են կորոնաիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է 22.144-ով՝ հասնելով 6.579.212-ի: Երկրում կորոնավիրուսից մեկ օրում ապաքինվել է 19.550-ով՝ հասնելով 5.867.890-ի: