Երևանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«Սա
զուտ տեխնիկական հարց է՝ համաձայն ՀԱՊԿ կանոնադրության։ Երկիրը, որը տևական
ժամանակ չի վճարում անդամավճար, կորցնում է ձայնի իրավունքը։ Սա ամբողջությամբ
համապատասխանում է ՀԱՊԿ փաստաթղթերին։ Մնացածը Հայաստանի իրավունքն է՝ պահպանե՞լ
իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ հակառակ դեպքում Հայաստանը շատ
բան կկորցնի»,- ասել է նա Վիետնամ կատարած այցի արդյունքներով լրագրողների հետ
զրույցում։
Խոսելով ԵՄ-ին Հայաստանի ձգտման մասին՝
Մատվիենկոն նշել է, որ «եվրաունիֆիկացիան ամբողջ իրավական նորմատիվային բազայով»
անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության հետ։
«Եվ այս մասին բացահայտ և անկեղծորեն խոսում
են բոլոր առաջնորդները. որ պետք է կատարել ընտրություն։ Ցանկալի կլինի, որ այդ
ընտրությունը, իհարկե, լինի հայ ժողովրդի ընտրությունը»,- հավելել է նա։