Ջորջա Մելոնին հայտարարել է, որ թույլ չի տա Ռոբերտո Վաննաչիին իրեն պատանդ պահել։ Մինչդեռ, նախկին գեներալը հույս ունի, որ հաջորդ տարի Իտալիայում կայանալիք ընտրություններից հետո վարչապետն այլընտրանքային տարբերակ գրեթե չի ունենա. գրում է Politico-ն։
«Ազգային ապագա» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդը հույս ունի, որ իր կրքոտ ելույթներն ու միգրանտներին արտաքսելու խոստումները թույլ կտան պահպանել կամ ընդլայնել իր աջակցությունը՝ հաջորդ խորհրդարանում ապահովելով բավարար թվով ձայներ, որպեսզի կարողանա թելադրել հիմնական պայմանները Իտալիայի վարչապետին, որը ձգտում է վերընտրվել երկրորդ ժամկետով։
Վաննաչիի գլխավորած «Ազգային ապագա» կուսակցության վարկանիշը հարցումների համաձայն կազմում է շուրջ 7 տոկոս, ինչը կարող է բարդացնել Մելոնիի՝ խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու հնարավորությունները։
Վաննաչին նաև ներկայացրել է գործարքի պայմանները։
Առաջինը՝ ամբողջությամբ դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ցանկացած աջակցություն։
Երկրորդը՝ չինտեգրված միգրանտներին հայրենադարձել, քանի որ, նրա խոսքով, «մենք պետք է նրանց հետ ուղարկենք»։
Երրորդը՝ «դադարեցնել մեր աջակցությունը Եվրամիության «Կանաչ գործարքին»»։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ չի ձգտում կառավարությունում պաշտոն զբաղեցնել, սակայն մտադիր է ազդել կառավարության քաղաքականության վրա՝ մնալով կաբինետից դո