Ֆրանսիան Ռուսաստանին կոչ է արել համաձայնել Ուկրաինայում կրակի դադարեցմանը

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել ընդունել կրակի դադարեցման առաջարկները՝ կայուն խաղաղության հաստատմանը նպաստելու համար։ Ինչպես տեղեկացնում է  «Անադոլու» գործակալությանը,  Բարոն այս մասին հայտարարել է նոյեմբերի 16-ին Բրյուսելում՝ Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստին ժամանելիս։ Նախարարը շեշտել է, որ խաղաղությունը պետք է ուղեկցվի նոր ագրեսիան կանխող երաշխիքներով։


«Եվրոպացիները վճռական են սեփական անվտանգության ապահովումն իրենց վրա վերցնելու հարցում»,– հայտարարել է Բարոն՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա ինքնուրույն ընտրել իր դաշինքները՝ առանց հարևան պետության պարտադրանքի։