Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Քաղաքացիներին Telegram-ի միջոցով զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում՝ ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ։


ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ տարբեր պատրվակներով պահանջում են կանխիկացնել բանկային հաշիվներում առկա գումարները, փոխարկել կրիպտոակտիվների և փոխանցել իրենց տրամադրած հաշվեհամարներին կամ կրիպտոդրամապանակներին։


«Հորդորում ենք ձեզ՝


- Մի՛ վստահեք նման զանգերին և հաղորդագրություններին։


- Մի՛ փոխանցեք գումար կամ կրիպտոակտիվներ։


- Կասկածելի դեպքերում տեղեկացրեք իրավապահ մարմիններին»,- նշում են ՆԳՆ ոստիկանությունից։