Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կորեայի ձորի ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով առաջացել է փլուզման վտանգ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:
Նշված հանգամանքով պայմանավորված, անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը։
Գերատեսչությունից նշում են, որ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։