Մոսկվայի մարզում այսօր՝ օգոստոսի 17-ին, կործանվել է ԻԼ-112Վ ինքնաթիռը։ Այս մասին հայտնում էTASS-ը։ Տեղեկությունների համաձայն ինքնաթիռում գտնվող երեք անձիք զոհվել են։ United Aircraft Corporation (UAC)-ը հայտնում է, որ ինքնաթիռը կործանվել է Մոսկվայի մերձակայքում գտնվող Կուբինկա օդանավակայանում վայրէջք կատարելիս։
Ընկնելուց առաջ ինքնաթիռի աջ շարժիչը հրդեհվել է, որից հետո թեքվել է դեպի աջ եզր, սկսել արագությունը կորցնել, շրջվել և ընկել թռիչքուղուց 1,5 կմ հեռավորության վրա: Ըստ տեղեկությունների ՝ ինքնաթիռն ամբողջությամբ հրդեհվել է։ Լրատվամիջոցը հայտնում է, որ անձնակազմը փորձել է ինքնաթիռը հեռացնել բնակելի շենքերից։