Հայաստանյան ժողովրդավարությունը պետք է դիմակայի, Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը երկխոսության կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին և ընդդիմությանը՝ ժողովրդավարությունը պաշտպանության համար:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ֆրանսիան հանդես է գալիս երկրում երկխոսության հաստատման օգտին՝ հիմնված նախագահի և վարչապետի լեգիտիմության վրա… ավելի հանգիստ իրավիճակ ապահովելու համար երկրում, որը դժվար ժամանակներ է անցել»,-ասել է Լե Դրիանը՝ Ուկրաինայի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ ճեպազրույցում:
«Հայաստանյան ժողովրդավարությունը պետք է դիմակայի»,-ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: