«Ուրախ էի Բաքվում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի վաղեմի գործընկերն է, և ես անհամբեր սպասում եմ գործընկերության հետագա ամրապնդմանը:
Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ավելի լայն անվտանգության իմաստով: Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել կայուն խաղաղություն հաստատելու հնարավորությունից»,- X-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։