Սոցհարցումների արդյունքները Թուրքիայի նախագահի և իշխող կուսակցության համար լավ ապագա չեն խոստանում
Թուրքիայում գործող Yöneylem սոցիոլոգիական կազմակերպությունը քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել, որի արդյունքները բավականին վատ են Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության, ինչպես նաև գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկանում ենք Yöneylem կազմակերպության հրապարակած արդյունքներից։

Հարցին, թե արդյոք քաղաքացիները առաջիկա նախագահական ընտրություններում կքվեարկեն Էրդողանի օգտին, քաղաքացիների 56,9 տոկոսը պատասխանել ոչ, 32,6 տոկոսը՝ այո։

Կուսակցությունների վերաբերյալ հարցին ի պատասխան հարցվածների միայն 35,8 տոկոսն է նշել, որ եթե ընտրություններ լինեն, նրանք իրենց ձայնը կտան իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցությանը։