«Չեմ հիշում, թե ինչ ցուցմունք եմ տվել, ներող կըլնեք, վիրուս ենք տարել». Էջմիածնի նախկին քաղաքապետը՝ Նազիկ Ամիրյանի գործով վկա․ Տեսանյութ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում ընթանում է Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։
Այս նիստում քննվում էր տուժող Պետրոս Թորոսյանի բողոքն այն մասին, որ իրեն պատկանող կիսակառույց բենզալցակայանը Մանվել Գրիգորյանը խլել է իրենից։
«Վաղարշապատ» մարզական ակումբի նախագահ, Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյանը ևս վկա էր այդ գործով, և նախաքննության ընթացքում Պետրոս Թորոսյանից բենզալցակայանը խլելու վերաբերյալ ցուցմունք էր տվել դեռևս 2018թ.։
Թեպետ Էջմիածնի նախկին քաղաքապետը ցուցմունք էր տվել, այնուամենայնիվ դատարանում հայտարարեց, որ ոչինչ չի հիշում, և առաջարկեց, որ դատարանը հիմք վերցնի իր այն ցուցմունքը, որը տվել է նախաքննական մարմնին. «Ես չգիտեմ, չեմ հիշում, թե ինչ ցուցմունք եմ տվել, ներող կըլնեք, վիրուս ենք տարել»,- ասաց Հրաչ Աբգարյանն ու հավելեց, որ Պետրոս Թորոսյանի ձեռքից բենզալցակայանը խլելու մասին լուրերը լսել է քաղաքի բնակիչների խոսակցություններից. «Քաղաքապետ եղած ժամանակս աճուրդով տարածք եմ հատկացրել Պետրոս Թորոսյանին։ Քաղաքի ժողովրդի խոսակցություններից եմ տեղեկացվել, որ Պետրոսի ձեռքից բենզալցակայանը առել են։ Ես գիտեմ, որ բենզալցակայանը միշտ Մանվելինն է եղել»։
Մանրամասները՝ տեսանյութում: