«Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել գործնականում բոլոր ձերբակալվածներին՝ բացառությամբ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողների». Ադրբեջանի ԱԳՆ
«Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել գործնականում բոլոր ձերբակալվածներին և ռազմագերիներին, միայն մի քանիսն են գտնվում կալանքի տակ կամ հետաքննության ներքո. նրանք մեղադրվում են ծանր հանցագործությունների համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը Միջազգային դատարանում լսումների ժամանակ։

Նրա խոսքով՝ «բանտում մնացել են միայն նրանք, ովքեր մեղադրվում են խոշտանգումների, սպանությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության և անջատողականության մեջ»:

Ինչ վերաբերում է ռազմական հակամարտության ժամանակ հայ զինվորների, զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքներին, Ադրբեջանը կտրականապես չի ընդունել դրանք: