«Պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, որոնք ցանկանում են մեզ աջակցել Հայաստանի հետ խաղաղության հասնելու գործում». Ալիևը՝ Շոլցին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Հիշեցնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերջերս հանդիպել են Գերմանիայում՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով, Ալիևը նշել է. «Հաջորդ հանդիպումը ծրագրվում է Ղազախստանում։ Այսպիսով, մենք հավելյալ քայլեր ենք ձեռնարկում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»։ Նա անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի միջև դեմարկացիայի խնդրին և նշել, որ Ադրբեջանին են վերադարձվել 1990 և 1992 թվականներին գրավված չորս գյուղեր:
Ինչ վերաբերում է այսօվանից Աղդամում ռուս-թուրքայան համատեղ մոնիտորինգային գործունեության դադարեցմանը, Ադրբեջանի նախագահն ընդգծել է. «Այսինքն՝ խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան։ Մենք պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, որոնք ցանկանում են մեզ աջակցել այս հարցում»։