«Վրաստանում արտաքին ուժերը փորձում են հեղաշրջում անել». Թբիլիսիի քաղաքապետ
Արտաքին ուժերը Վրաստանում փորձում են «հեղաշրջում» իրականացնել, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։

«Իհարկե, դրսից փորձ է արվում երկրում հեղաշրջում, հեղափոխություն իրականացնել։ Դրա օրինակն այն արտասահմանցիներն են, որոնք մասնակցել են ցույցին»,- ասել է նա։ Կալաձեն դատապարտել է հանրահավաքում եվրոպական երեք երկրների ԱԳ նախարարների ունեցած ելույթը՝  դա անվանելով հասարակության բևեռացման փորձ և Վրաստանի նկատմամբ թշնամանքի դրսևորում. «Կարո՞ղ եք պատկերացնել, որ մեր արտաքին գործերի նախարարը, պայմանական, գնա Երևան և այնտեղ ելույթ ունենա ընդդիմության հանրահավաքում։ Ի՞նչ վերաբերմունք է սա»: