Իրանի նախագահ Ռայիսիի հետ ամեն ինչ կարգին է, նրան տեղափոխող ավտոշարասյունը ուղևորվում է Թավրիզ, ավելի վաղ նշել էր իրանական Mehr գործակալությունը, սակայն ավելի ուշ նա խմբագրել է և հանել այն հատվածը,որտեղ գրված էր, որ նախագահը լավ է և ուղևորվում է Թավրիզ։
Իրանական լրատվամիջոցները տարածում են որոնողական օպերացիայի առաջին կադրերը, որոնց նպատակն է պարզել ուղղաթիռի կործանման վայրը, որում գտնվել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Մեկ այլ՝ Al-Masirah հեռուստաալիքը հայտնում է, որ ՆԳՆ ղեկավարը չի հաստատում նախագահի չտուժելու մասին լուրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հյուսիս-արևմուտքում, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Իրանի նախագահի հետ շարասյունում եղել է երեք ուղղաթիռ, որոնցից երկուսը հասել են իրենց նպատակակետին, երրորդը, որի մեջ գտնվել է նաև Իրանի ղեկավար Ռաիսիին, վթարից հետո ուղղաթիռի անձնակազմը կապ է հաստատել։ Ըստ Tasnim լրատվամիջոցի՝ զոհեր չկան։
Փրկարար խմբերը փորձում են հասնել վայրէջքի վայր, սակայն նրանց աշխատանքը բարդանում է եղանակային բարդ պայմանների և մառախուղի պատճառով, հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ վթարից առաջ Ռաիսին երկրի սահմանին հանդիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Արազ գետի վրա տեղի է ունեցել «Խուդաֆերին» և «Գիզ-Գալասի» նոր հիդրոէլեկտրակայանների բացման հանդիսավոր արարողությունը։