Իբրահիմ Ռաիսիի զոհվելուց հետո Իրանի նախագահի պարտականությունները կկատարի երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը։ Այս ընթացակարգը, գրում է Reuters-ը, նախատեսված է երկրի Սահմանադրությամբ։ Իրանի նախագահի պաշտոնակատարի թեկնածությանը պետք է հավանություն տա գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումից հետո Խամենեին հայտարարել է, որ պետության կառավարման մեջ «խափանումներ չեն լինի»։ Իրանի օրենսդրությունը նախատեսում է, որ նախագահի մահից ոչ ուշ, քան 50 օր հետո երկրում պետք է նոր ընտրություններ հայտարարվեն։ Reuters-ի փոխանցմամբ՝ քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հուլիսի սկզբին։