«Օրենքը պետք է չեղյալ համարել». Վրաստանի նախագահը խորհրդարան է վերադարձրել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վետոն
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Օտարերկրյա գործակալների մասին»՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը վերադարձրել է խորհրդարան ՝ ավելացնելով ընդամենը մեկ հոդված։ Դրանում նշվում է, որ օրենքը ուժը կորցնում է գործելուց մեկ օր անց, գրում է SOVA-ն։
Նախագահն իր հիմնավորված նկատառումներում բացատրում է, որ խորհրդարանի կողմից ընդունված օրենքը լիովին կրկնում է ռուսական օրենքի ոգին և նույնն է, ինչ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որը հետ է կանչվել 2023 թվականի մարտի 10-ին։ Պետության ղեկավարը նաև հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի կողմից երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունված օրինագիծը հակասահմանադրական է և հակասում է Վրաստանի Սահմանադրության 11-րդ և 78-րդ հոդվածներին։
«Հնարավոր չէ այս օրենքը լավարկել։ Օրենքն իր ողջ բովանդակությամբ հակասահմանադրական է, հետևաբար՝ ոչ վրացական, ոչ եվրոպական և ոչ ժողովրդավարական։ Այսպիսով այն չի կարող լավարկվել՝ դրանում փոփոխություններ կատարելով։ Դրա էությունը, բովանդակությունը և սկզբունքներն անընդունելի են։ Ուստի օրենքի վերացումը այլընտրանք չունի և արտահայտում է ժողովրդի կամքը։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք առաջարկում ենք օրենքը կարճ ժամկետներում չեղյալ համարել՝ ուժի մեջ մտնելու հաջորդ օրը»,- գրել է նախագահը իր վետոյում։