Զուրաբիշվիլին Մակրոնին հրավիրել է Վրաստան՝ երկրի Անկախության օրվա առթիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է երկիր Անկախության օրվա առթիվ։ «Ես գրել եմ նախագահ Մակրոնին, որ սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին»,- հայտարարել է նախագահը ֆրանսիական La Tribune Dimanche պարբերականին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ այժմ կշեռքի նժարին է դրված ոչ միայն Վրաստանի, այլև ողջ տարածաշրջանի ապագան։ «Սա ոչ միայն Վրաստանի կշեռքի նժարն է, այլև Կովկասի վերջնական ազատագրման հարցն է խորհրդային լծից և ռուսական ազդեցության մենթալիտետից»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին հարցազրույցում, փոխանցում է InterPressNews-ը: Ավելի վաղ, նրա խոսքով, քննարկվել է սեպտեմբերին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ Մակրոնի Վրաստան ժամանելու հարցը։ «Բայց այժմ խաղաքարտի վրա է ոչ միայն Վրաստանը»,- ասել է Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով՝ այժմ խոսքը ընդհանուր առմամբ Կովկասում ռուսական ազդեցության մասին է։ Մակրոնի վարչակազմը հրավերին դեռ չի արձագանքել, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։