Ռուսաստանում ամփոփում են սեպտեմբերի 17-19-ին տեղի ունեցած 8-րդ գումարման Պետական Դումայի ընտրությունների արդյունքները։ Ընտրատեղամասերը երեք օր բաց են եղել տեղական ժամանակով ժամը 08:00 -ից 20:00 -ն:
Ըստ նախնական արդյունքի՝ առաջադրված 14 կուսակցություններից 5-ը տեղեր կունենան Դումայում՝ քվեների 67,79 տոկոսի մշակման նախնական արդյունքնքի հիման վրա։
Քվեարկության հիմնական օրը սեպտեմբերի 19-ն էր: Խորհրդարանի անդամներն ընտրվում են 5 տարի ժամկետով` խառը համակարգով. 225 պատգամավոր` ըստ կուսակցական ցուցակների, ևս 225 -ը` մեկամանդատ ընտրատարածքներում մեկ փուլով: