Սերժ Սարգսյանն առաջիկայում կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի. գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Լրատվամիջոցներից ստացվող հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կրկին կանդրադառնա մեր հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի»: