Բաթումում փլատակներից դուրս է բերվել ևս երկու մարդու մարմին
Վրացի փրկարարները ևս երկու մարդու մարմին են դուրս բերել Բաթումում մասնակիորեն փլուզված տան փլատակների տակից: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 8-ի, հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով ՝ փրկարարները դուրս են բերել կնոջ և 12-ամյա դեռահասի մարմինները: Փրկարարները շարունակում են որոնողական աշպխատանքները; ՆԳՆ-ի նախնական տվյալներով ՝ փլատակներում կարող է գտնվել ևս մեկ մարդ։